ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Փոքրիկ իշխանը» հեքիաթի օրինական հրատարակությունը

«Փոքրիկ իշխանը» հեքիաթի օրինական հրատարակությունը
31.01.2013 | 15:09

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակն ունի նոր հրատարակություն: Սա բոլորովին նոր թարգմանություն է ֆրանսերենից, հեղինակը Նվարդ Վարդանյանն է: Գրքի առաջաբանի հեղինակը «Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է: Նրա տեղեկացմամբ` առաջին անգամ է Հայաստանում «Փոքրիկ իշխանը» հրատարակվում հեղինակային իրավունքի ձեռքբերմամբ: «Նախորդ բոլոր հրատարակությունները կատարվել են անօրինական: Բացի այդ, գիրքը տպագրվել է ֆրանսիական հրատարակության օրինակով` չափսեր, տառաձևեր և այլն»,- ասաց նա:

Անդրադառնալով մեր` «Ինչո՞ւ է այդքան հաճախ հրատարակվում «Փոքրիկ իշխանը» հարցին, Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց, որ գիրքն արժանի է տպագրման, բայց, մեր հասարակության մեջ իներցիայի ուժն ավելի շատ է, քան վիպակի իրական արժեքի ընկալումն ու գնահատականը:
«Բյուրոկրատ» գրախանութում վաճառվում է «Փոքրիկ իշխանի» ռուսերեն հրատարակությունը: Գրախանութի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ գիրքը շատ արագ վաճառվում է, գնում են հիմնականում 17-ից բարձր անձինք:
«Գրքերի աշխարհում» վաճառվում են «Փոքրիկ իշխանի» և՛ ռուսերեն, և՛ հայերեն հրատարակությունները: Գրախանութի աշխատակցի խոսքով՝ հետաքրքրվում են ամենատարբեր տարիքի անձինք, գիրքը շատ պահանջված է, օրը 5-6 օրինակ վաճառվում է:
Հավելենք, որ ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը հրատարակվել է 1943-ին, համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով: Գրքի բոլոր նկարների հեղինակը Էքզյուպերին է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ